Armenpress.am-ը գրում է.

Սպիտակ տունը խնդրել է  Կոնգրեսին լրացուցիչ 33 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:

Փաստաթղթի համաձայն՝ պահանջվող միջոցների ընդհանուր փաթեթից ԱՄՆ վարչակազմը նախատեսում է մոտ 20,4 մլրդ հատկացնել Ուկրաինային՝ լրացուցիչ ռազմական և անվտանգային օգնության համար, ինչպես նաև ուժեղացնել եվրոպական անվտանգությունը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ դաշնակիցների հետ համագործակցությամբ։

Բացի այդ, վարչակազմը Կոնգրեսից խնդրել է լրացուցիչ 8,5 միլիարդ տնտեսական օգնություն տրամադրել Կիևին, որը, ի թիվս այլ բաների, կուղղվի բիզնեսին աջակցելուն։

Ըստ աղբյուրի, այդ միջոցների մի մասը՝ 500 մլն դոլարը, նախատեսվում է ծախսել գյուղատնտեսական ներքին արտադրությանն աջակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել