Tert.am-ը գրում է.

2020 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։

Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ի ցույց է դնում, որ եկեղեցուց հանվել է խաչը։ Գրում է war.karabakhrecords.info–ն։

Բացի այդ, ադրբեջանցիները, հետևելով Ադրբեջանի նախագահի՝ հայկական եկեղեցիների գրությունները ջնջելու հորդորին, ջնջել են եկեղեցու մուտքի արձանագրությունը առ այն, որ եկեղեցին վերանորոգվել է Միխայիլ Բաղդասարովի ֆինասնական աջակցությամբ։

Եկեղեցու տարածքում բացակայում են նաև գորգերը, ծիսական պարագաները, պատերից հանված են սրբապատկերները։ Տարատեսակ ադրբեջանական անուներով պղծվել են եկեղեցու արտաքին պարսպի պատերը։

Այս ամենը Ադրբեջանի կողմից ծրագրված քաղաքականության արդյունք է, ինչի մասին են վկայում մասնավորապես այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ 

Ամիսներ առաջ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քյարիմովը հայտարարել էր, որ   Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակը Արցախի բռնազվթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների և հայկական հետքի վերացումն է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել