Երկուստեք կարեւորվել են փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը»։ Մենք Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված կապի խզումը։
«Մեր արտաքին գործերի նախարարությունների միջեւ կապերն ամուր են, ուրիշ բան՝ աշխատանքի նրբություններ, քննարկումներ՝ դա թողնենք, այլ հարց է․․․ այնպես պետք է անենք, որ կապը միշտ ամուր լինի ստրուկտուրաների միջեւ՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում»,- ասաց նա։ Խնդրեցինք ուղիղ ասել, թե երբ է Դավիթ Բաբայանը վերջին անգամ տեսել Արարատ Միրզոյանին։ «ՀՀ նախագահի երդմնակալությանը»։ Նկատի ունենք՝ գործնական հանդիպում ե՞րբ է եղել։ «Լավ, ես արդեն հանդիպման եմ»,- ընդհատեց Բաբայանը՝ հաստատելով լուրերը, որ երկար ամիսներ չի հանդիպել Միրզոյանի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել