Tert.am-ը գրում է․

Նախատեսվում է, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում շահագործման կհանձնվի ռուսական «ԿԱՄԱԶ» ՓԲԸ-ի գործարանը։

Այս մասին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է Trend-ը։

Նրա խոսքով, կողմերը կշարունակեն աշխատել առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը նշել է, որ ռուսական ընկերությունները ներկայացրել են 17 նախագիծ, որոնք մտադիր են իրականացնել Արցախի ներկայում օկուպացված տարածքներում:

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել