Hraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ դատախազության դիմաց բախում տեղի ունեցավ զոհված զինծառայողների ծնողների և նրանց վրա մեքենան քշած մի Sprinter-ի վարորդի միջև: Զինվորների ծնողները իրենց բողոքի ակցիան էին իրականացնում դատախազության դիմաց, երբ մի սպիտակ Mercedes Sprinter հայտնվեց տարածքում, և վարորդը որոշեց ակցիայի մասնակիցների շարքերը ճեղքելով` անցնել տարածքով, ինչն էլ առաջացրեց զինվորների հարազատների զայրույթն ու ցասումը: Միջամտեցին նաև ոստիկանները, որոնք պահանջեցին, որ վարորդը հետ քշի մեքենան ու հեռանա տարածքից` չլարելով իրավիճակը:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/2dad2c926307e9bae32e9ceeafb05f51
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել