Tert.am-ը գրում է․

Քիչ առաջ քաղաքացիներից մեկը մեքենան վարել է Դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների ուղղությամբ։ Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ դիրավորություն կար դրա մեջ։

«Շատ լավ տեսավ, թե ովքեր են իր դիմաց և նույն ձևով շարունակեց։ Այդ տղաները իր նմանների համար կյանքն են զոհաբերել, որ այս վերաբերմունքին արժանացնե՞ք, տարրական բարոյական նորմերի էլ չեն տիրապետում, վարչապետի պես անբարոյականի նման են իրենց պահում, տեսավ, որ ծնողերը քայլում են ու մեքենայով մտավ այդ հատված»,- ասաց նա։

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում։ Նրանք նախ հավաքվել են Շառլ Ազնավուրի հրապարակում, որից հետո երթով և «Նիկոլ մարդասպան» կոչերով շարժվել Կառավարության շենքի մոտ, իսկ այնտեղից շարժվել Դատախազություն ներկայացնելու մյուս ծնողների կողմից հավաքված փաստաթղթերը և ստորագրությունները։

Ավելի վաղ նրանք Դատախազություն հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությա հիմա վրա այն անվանելով՝ ինքնախոստովանական ցուցմունք զանգվածային սպանության վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել