Armeniasputnik.am-ը գրում է.
Ակցիայի մասնակիցները շենքի մոտ ցանկանում էին ՀՀ վարչապետին նվեր հանձնել։
Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ իրականացնող երիտասարդները որոշեցին իրենց երթն ամփոփել ՀՀ կառավարության շենքի դիմաց ու նվեր հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մենք այսօր ամփոփում ենք մեր ակցիան ու եկել ենք այստեղ նվեր փոխանցելու կառավարության ղեկավարի աթոռը զավթած, իրեն վարչապետ անվանող, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ոմն թափթփուկին, ով ուրանում է մեր հազարավոր եղբայրների արյունը և ցանկանում է մեր տունը, հողը, հայրենիքը հանձնել Ադրբեջանին։ Ինքն այլ ելք չունի` դատվելու է, ու քանի որ շուտով դատվելու է, մենք որպես բարի կամքի դրսևորում նրա համար կառավարության դիմաց նվեր ենք ցանկանում փոխանցել` առաձին անհրաժեշտության պարագաներ` կալանավայրում օգտագործելու համար»,– նշեց «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել