Երեկ ընդդիմությունն անցավ վճռական գործողությունների. Իջեւանից սկսեցին քայլել, Երեւանում ակցիաներ իրականացվեցին` փողոց փակեցին, ՔՊ գրասենյակի մոտ ակցիա արեցին, Ազատության հրապարակում շարունակվում էր նստացույցը, իրազեկման ակցիաներ էին ընթանում:

Երեկոյան Կոմիտասից Բաղրամյանով քայլեցին դեպի Օպերա, երթն առաջնորդում էին Իշխան Սաղաթելյանն ու Լեւոն Քոչարյանը: Նրանց ընդառաջ եկած Արթուր Վանեցյանի թիմի հետ հանդիպեցին Ֆրանսիայի հրապարակում: Ապա, որոշ ժամանակ անց, վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ համերգ էր ծրագրված: Վաղը նույնպես բուռն իրադարձություններով լի օր է սպասվում: Պայքարի կուլմինացիան նախատեսվում է մայիսի 1-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել