Արդեն հստակ է, որ Փաշինյանը ոստիկանությանը, մասնավորապես, կարմիր բերետների տխրահռչակ կառույցին, հրահանգ է իջեցրել ամենակոշտ միջոցներով կանխել բողոքի ցանկացած ակցիա։
Այս պահին գտնվում եմ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում, որտեղ ապօրինի բերման են ենթարկել 11 քաղաքացիների։
Բերման ենթարկելու, ուղեկցելու ոհմակային արշավն ուղեկցվել է վիրավորանքներով և հայհոյանքներով։ Մի քանի քաղաքացու մարմնի տարբեր հատվածներում կա կապտուկներ։
Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող բոլոր էլեմենտները՝ քաղաքական գործիչ լինի, կուսակցական ֆունկցիոներ, թե ոստիկան վաղ թե ուշ խիստ պատասխանատվության է ենթարկվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել