Lurer.com-ը գրում է.

Բրյանսկում գտնվող նավթի պահեստում այսօր հրդեհ է բռնկվել։

 ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ «Տրանսնեֆտ Բրյանսկ-Դրուժբա» նավթային պահեստում բռնկված հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։  Ռուսլան Լևիևը՝ «Conflict Intelligence Team» ռուսական ՀԿ-ի հիմնադիրը թվիթերյան իր էջում գրել է, որ, դատելով տեղացիների նշած աշխարհագրական տեղաբաշխումներից, Բրյանսկում, բացի «Տրանսնեֆտեպրոդուկտ» լցակայանից, այրվում են նաև 55443-90 զորամասի տարածքում օբյեկտներ:

Ինչպես հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, Բրյանսկի Ֆոկինսկի շրջանի նավթային պահեստում բռնկված հրդեհը տեղայնացվել է 1,5 հազար քառակուսի մետր տարածքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել