Armenpress.am-ը գրում է․

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:

«Ես զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915 թվականի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Պետք է առերեսվել պատմության հետ, պետք է կարեկցել: Մենք պետք է զգայուն լինենք ամեն տեսակ ցավի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է թուրք ընդդիմադիր  պատգամավորը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել