Armenpress.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որն այցով գտնվում Է Հնդկաստանում, կքննարկի այդ երկրին եվրոպական ռազմական տեխնիկայի վաճարների ավելացումը եւ ազատ առեւտրի  համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը: Ապրիլի 25-ին այդ մասին հաղորդում Է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եվրամիության՝ անունը չհայտնած բարձրաստիճան պաշտոնյայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ֆոն դեր Լյայենն ապրիլի 25-ին կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Եվրամիության ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ նրա այցն Արեւմուքի ջանքերի մի մասն Է, որոնք նպատակաուղղված են, որպեսզի Հնդկաստանին դրդեն կրճատելու իր կապերը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողություն սկսելու պատճառով: «Այժմ Հնդկաստանի հետ շփումների մեջ են մի ամբողջ շարք արեւմտյան ղեկավարներ՝ իմանալու համար, թե ինչ այլընտրանքներ մենք կարող ենք առաջարկել: (…) Խնդիրն այն Է, որ մենք ցանկանում ենք առաջ տանել այդ հարաբերությունները, միասին աշխատել տեխնոլոգիաների վրա եւ Հնդկաստանին ներգրավել մեր ճամբարը:

Դա այցի գլխավոր ելակետն Է»,- ասել Է պաշտոնյան: Ուկրաինայում ռուսական ուժերի հատուկ գործողությունն սկսվելուց հետո Հնդկաստանը ձեռնպահ Է մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նստաշրջան գումարելու հարցի շուրջ քվեակությանը, որ նվիրված Էր ուկրաինական ճգնաժամին, եւ գրավել Է չեզոք դիրք: Դա լուրջ անհանգստություն Է հարուցել արեւմտրան մայրաքաղաքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել