Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 25-ին հայտարարել Է, որ Կիեւում Միացյալ Նահանգների դեսպանությունը կարող Է աշխատանքը վերսկսել առաջիկա «երկու շաբաթներին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, ինչ վերաբերում Է դեսպանությանը, ապա հաջորդ շաբաթվանից մեր դիվանագետները կվերադառնան Ուկրաինա, այնուհետեւ մենք կսկսենք Կիեւում դեսպանությունը բացելու հարցի քննարկման գործընթացը»,-Ուկրաինա այցից հետո Բլինքենը լրագրողներին ասել Է Լեհաստանում: Ճեպազրույցի հեռարձակումն իրականացրել Է NBC News ալիքը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել Է, որ այս հարցում Վաշինգտոնը գործում Է «ճշտապահորեն», առաջնահերթությունը մնում Է ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովումը: Ապրիլի 22-ին Բլինքենն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպում Է անցկացրել Վաշինգտոնում: Քննարկվել Է Կիեւին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Ապրիլի 22-ին Bloomberg-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի մի քանի պաշտոնատար անձանց, հաղորդել Է, որ ամերիկացի դիվանագետներին կարգադրվել Է Ուկրաինայի տարածքից մեկնել Լեհաստան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել