Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատար է Էմանուել Մակրոնը՝ հավաքելով ձայների 55%-ից 58%-ը, գրում են բելգիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընտրողների հարցումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում տեղի են ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով կորոշվի հաղթողը, ով կղեկավարի երկիրը առաջիկա հինգ տարիներին։ Ապրիլի 10-ին կայացած առաջին փուլի արդյունքներով ֆրանսիացիները պետք է ընտրություն կատարեյին գործող նախագահ Էմանուել Մակրոնի, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, և Ազգային հանրահավաքի թեկնածու Մարին Լը Պենի միջև։

Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով՝ ընտրացուցակներում գրանցված է ավելի քան 48,7 միլիոն ֆրանսիացի։

Ընտրությանը մասնակցել է մոտ 63 տոկոսը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել