Այսօր հրամայականը մեկն է`
Պահանջ, ոչ մի նահանջ...
Ոչ՛, թուրքի հետ ապրելուն։

Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Սումգայիթի ջարդեր, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է. Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ։

Մարաղայի կոտորած, հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, ջարդեր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում, որն իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝
հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։

Եվ դեռ որքան...

Առնվազն կույր պետք է լինել, որ այսօր այս ամենը չնկատենք և խոսենք "խաղաղության" օրակարգից։
Արցախը կույր չէ և իջեցնելու նշաձող չունի։

#ԱրցախՄարտակերտ2022
#1915ապրիլի24
#1988փետրվարի27
#1992ապրիլի10
#2020սեպտեմբերի27
#ArmenianGenocide 

Возможно, это изображение 3 человека

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել