Lurer.com-ը գրում է.

«Հայաստանը պետք է ապահովի տրանսպորտային միջոցների անարգել անցումը Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջեւան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշվում է, որ Հայաստանը պետք է ապահովի տրանսպորտային միջոցների անարգել անցումը այդ տարածքներով և պարտավորություն է ստանձնել։ Սակայն, ավաղ, նա դա չի կատարում»,- ասել է նա։

Բաքուն այս հարցը բարձրացնում է ամեն առիթով և տարբեր հարթակներում, ընդգծել է Հաջիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել