Armenpress.am-ը գրում է.
Հարավային Կորեայի զինված ուժերը հաջողությամբ իրականացրել են երկու սուզանավից բալիստիկ հրթիռների (SLBM) փորձնական արձակումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին:
Արձակումներն իրականացվել են Դեղին ծովում՝ 20 վայրկյան ընդմիջումներով: Հրթիռները անցել են 400 կմ տարածք ու հաջողությամբ խոցել պայմանական թիրախները: Yonhap-ի փոխանցմամբ, փորձարկումը ցույց է տվել, որ առաջիկայում այս հրթիռները կարող են ներառվել սպառազինության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1081218.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել