Lurer.com-ը գրում է.

Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների դաշնակցային բնույթը եւ պատմականորեն ստեղծված ընդհանուր կենսաանվտանգության տարածությունը, մենք շատ ուշադիր ենք այս առնչությամբ ադրբեջանական կողմից ստացվող ցանկացած ազդանշանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում կենսալաբորատորիաների առկայության մասին հարցին։

«Ցանկացած երկրում, որն ունի իր առողջապահությունը, կան կենսալաբորատորիաներ։ Հարցն այն է, թե ով, ինչպես եւ ինչ նպատակներով եւ որքանով օրինական կերպով է վարում իր մշակումները։

Երբ մենք բարձրացրեցինք Ուկրաինայում, եւ ոչ միայն, կենսալաբորատորիաների հարցը, ասացինք, որ այդ լաբորատորիաները գտնվում են մեկ այլ պետության հսկողության տակ, որը սահմանակից չէ Ուկրաինային, եւ դա կենսականվտանգության համար կարեւոր նշանակություն ունի։ Նրանք օգտագործում են քաղաքացիական լաբորատորիաների ցանցը ռազմական նպատակներով՝ Պենտագոնի հովանու ներքո»,- նշել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել