Armenpress.am-ը գրում է.

ԵՄ-ի մի շարք երկրներ առաջարկում են դադարեցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծումը, արգելել ռուսական նորությունների հեռուստաալիքները, դադարեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալը եւ նոր պատժամիջոցներ սահմանել իբր «Կրեմլի հետ կապված» ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների: Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում Է Էներգիայի այլընտրանքային աղբյուրների հասանելությունն ավելացնելու վրա, որպեսզի փորձի «կրճատել ռուսաստանյան նավթից հրաժարվելու գինը» եւ Գերմանիային ու մի շարք այլ «դիմադրող» երկրներին համոզել՝ ընդունելու այդ միջոցը: «ԵՄ-ի առանձին երկրներ նաեւ պնդում են ուրիշ նոր սահմանափակումներ կիրառել:

Այդ միջոցները ներառում են… Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծման դադարեցում, նոր արգելք ռուսական նորությունների հեռուստաալիքների համար, այցագրեր (տալու) դադարացում ռուսաստանցիների համար եւ պատժամիջոցների սահմանում այն հավելյալ անձանց ու ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են Կրեմլի հետ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ այդ միջոցներից ոչ մեկը պաշտոնապես չի առաջարկվել, երկրները դրանց նկատմամբ տարբեր դիրքորոշում ունեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել