Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները 30 տարիների ընթացքում դինամիկ կերպով զարգացել են և այսօր լավ առիթ է վերլուծելու կատարած աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց պաշտոնական այցով ՌԴ-ում գնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը:

«Այս ընթացքում տեղի ունեցան նաև դրամատիկ իրադարձություններ, պետք է ամեն ինչ վերլուծել և տեսնել, թե որտեղ ենք հասել այն արդյունքներին, որոնք նախանշել էինք և ահա այդ համատեքստում պլանավորել մեր առաջիկա անելիքները, համատեղ ծրագրերը: Այդ գործընթացներում, ես կարծում եմ, որ առանցքային դեր են խաղում միջխորհրդարանական կապերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ապրիլի 21-ին սպասվում է ռուս խորհրդարանականների այցը Հայաստան, ինչը շատ կարևոր է:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում: Նրա կարծիքով, նույնիսկ հաջողված ձևաչափերում պետք է մտածել, թե աշխատանքներն ինչպես կարելի է կազմակերպել առավել արդյունավետ, հատկապես երբ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ:      

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել