Armenpress.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիա-Իսրայել հարաբերություններին առնչվող, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը ափսոսանք է հայտնել Ռամադան ամսվա սկզբից ի վեր Հորդանան գետի արեւմտյան ափին և Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած միջադեպերի համար, որոնց հետևանքով զոհվել են 18 պաղեստինցիներ, այդ թվում՝ անչափահասներ, ավելի քան 400-ը վիրավորվել են։
Նշվում է, որ Էրդողանը մատնանշել է Ալ-Աքսա մզկիթի համալիրի «կարգավիճակի և ոգեղենության» դեմ սադրանքներն ու սպառնալիքները կանխելու անհրաժեշտությունը։
Թուրքիայի և Իսրայելի ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և երկկողմ հարաբերությունների վիճակի շուրջ։