Armenpress.am-ը գրում է․

Հնդկաստանը մոտ օրերս Ուկրաինա կուղարկի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը դեղորայքի տեսքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 20-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռ. Ռավինդրան:

«Հասկանալով Ուկրաինայի ծանր հումանիտար իրադրությունը՝ Հնդկաստանն օգնություն Է ուղարկում այդ եւ դրա հարեւան երկրներ: Մենք մոտ օրերս կկազմակերպենք դեղորայքի նոր մատակարարումներ Ուկրաինային»,- նշել Է Ռավինդրան:

Ռավինդան ընդգծել Է, որ «Հնդկաստանը հակամարտության հենց ամենասկզբից կոչ Է արել հետեւել երկխոսության եւ դիվանագիտության ուղուն»: «Երբ սպառնալիքի տակ են գտնվում անմեղ մարդկային կյանքեր, դիվանագիտությունը պետք Է գերակշռի որպես միակ համապատասխան որոշում»,- հայտարարել Է նա:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցչությունն առաջարկել Է չքաղաքականացնել Ուկրաինային ցույց տրվող հումանիտար օգնության հարցերը:

Հարավասիական երկրի մշտական ներայացուցիչ Թ. Խ. Թիրումուրթիի խոսքով՝ դրանց լուծման նկատմամբ մոտեցումը պետք Է ելնի չեզոքության եւ անկախության սկզբունքներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել