Armenpress.am-ը գրում է․

Ֆինլանդիայի խորհրդարանը՝ Էդուսկունտան, ապրիլի 20-ին ձեռնամուխ կլինի ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցի քննարկմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները:

Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործընթացը նախաձեռնելու համար պետք Է կողմ քվեարկի 200-տեղանոց խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը: Ֆիննական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, ներկայում շուրջ 100 անդամ պատրաստ Է կողմ քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, 12 խորհրդարանականներ դեմ են հանդես գալիս:

Մնացածներն սպասում են քննարկումների սկսվելուն, որպեսզի որոշակի դառնա դիրքորոշումը: Ապրիլին ավելի վաղ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել Էր, որ իր երկիրն առաջիկա շաբաթներին որոշում կընդունի այն մասին, թե հարկ Է արդյոք, որ իր երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին:

Մինչ այդ The Times հրատարակությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց, հաղորդել Էր, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան քննարկում են արդեն այս ամռանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությունը: Նրանց տվյալներով՝ երկու երկրների համար ՆԱՏՕ-ին անդամակցությունը եղել Է «զրույցների եւ բազմաթիվ նստաշրջանների թեման» դաշինքի արտաքին գործերի նախարարների միջեւ բանակցությունների ժամանակ:

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «հատուկ ռազմական գործողությունն» սկսվելուց հետո Ֆինլանդիայում ակտիվորեն քննարկվում Է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հնարավորությունը: Եթե ավելի վաղ ֆինների մեծ մասը դեմ Էր դաշինքին անդամակցությանը, ապա հասարակական կարծիքի վերջին հարցումները վկայում են ՆԱՏՕ-ի օգտին տրամադրությունների աճի մասին:

Այսպես, ըստ վերջին հարցումների, ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին արտահայտվել Է հարցման մասնակիցների 62 տոկոսը, դեմ Է եղել 16 տոկոսը, իսկ մյուսները դժվարացել են պատասխանել: Անդամակցության հնարավորության մասին խոսում են նաեւ երկրի առանձին առաջատար քաղաքական գործիչներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել