Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնվել է Իտալիայի թոփ ակումբի դիտակետում, հայտնում է La Gezzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ «արիստոկրատների» հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ Միլանի «Ինտերը»։

Հիշեցնենք, որ «Չելսին» բելգիացուն գնել է հենց միլանյան ակումբից՝ 110 միլիոն եվրոյով:

Այս մրցաշրջանում հարձակվողն Անգլիայի Պրեմիեր լիգայում խփել է ընդամենը 5 գոլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել