Lurer.com-ը գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև ԼՂ անվտանգության հարցը։ Այդ մասին հայտնեց ՌԴ նախագահը։
 
«Մեր ուշադրության կենտրոնում է անվտանգության հարցը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Համաձայն եմ Ձեզ հետ, խնդիրներ շատ կան։ Մենք մշտապես կապի մեջ ենք միմյանց հետ, ամեն շաբաթ կամ 10 օրը մեկ զրուցում ենք հեռախոսով»,– ասաց նա։
 
Պուտինի խոսքով՝ Փաշինյանի այցը նվիրված է 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Նա նշեց, որ նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրել՝ իրավական հարաբերությունների հիմքում ունենալով շուրջ 200 փաստաթուղթ։
 
«Դա լավ հնարավորություն է ստեղծում աշխատել գրեթե բոլոր ուղղություններով։ Առաջատար հարցերից է նաև տնտեսությունը. 2021 թվականին մենք ունեցել ենք 12,8% աճ, իսկ այս տարվա առաջին ամիսներին` ևս 50% աճ: Շատ լավ ցուցանիշ է, հատկապես ժամանակակից աշխարհում»,-ասաց ՌԴ նախագահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել