Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» դուրս է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային մրցավազքից։ Այդ մասին հայտնում է El Chiringuito հեռուստաընկերությունը։

Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալին» չի բավարարում Հոլանդի բարձր տրանսֆերային արժեքը։ Բացի այդ, «արքայական ակումբը» անհանգստացած է նորվեգացու հաճախակի վնասվածքներից։

Այժմ Հոլանդի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է: Այս ամառ Հոլանդը, ամենայն հավանականությամբ, կլքի Դորտմունդի «Բորուսիան»:

Այսօր նաև հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։ Մանրամասներն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել