Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ցույց տվեց Թուրքիայի կարևորությունը ԵՄ-ի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։  

«Ուկրաինայի հետ կապված իրավիճակը, Թուրքիայի միջնորդությունը, մեր ջանքերը ցույց տվեցին, թե որքան կարևոր է մեր երկիրը ԵՄ-ի համար»,- ասել է թուրք առաջնորդը իր կուսակիցներին ուղղված իր ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ ԵՄ անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը:

«Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն կոնկրետ և բովանդակալից քայլեր կձեռնարկի՝ ելնելով լիիրավ անդամակցության մեր հեռանկարից», - ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել