Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատել ծրագրեր կազմել ամառային տրանսֆերային շուկայի համար։ «Սերուցքայինները» առաջնահերթություն են տալիս Կիլիան Մբապեի (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդի (Դորտմունդի «Բորուսիա») տրանսֆերներին, սակայն երկրորդ տարբերակը գնալով սկսում է շփոթեցնել մադրիդյան ակումբի ղեկավարությանը:

Goal հրատարակությունը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» ավելի ու ավելի է մտածում նորվեգացու ֆինանսական պահանջների մասին։ Միաժամանակ, ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը սկսել է շատ հաճախ վնասվածքներ ստանալ։

Արքայական ակումբին անհանգստացնում են Հոլանդի աշխատավարձի պահանջները և վնասվածքների հաճախակիությունը:

«Ռեալում» որոշակի զուգահեռներ են անցկացնում Գարեթ Բեյլի և Էդեն Ազարի հետ. Այս խաղացողներին գնել են մեծ գումարով, սակայն նրանց հետ կապված խնդիրների թիվը այս պահին բավականին շատ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել