Lurer.com-ը գրում է.

Մոսկվայում սպանված է հայտնաբերվել Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի ընտանիքը։ Այս մասին հայտնում է Baza-ն։

Նրանց հայտնաբերել է ազգականը, որը ոչ մի կերպ չի կարողացել կապ հաստատել նրանց հետ։

Հանցագործությունը տեղի է ունեցել Ունիվերսիտսկայա փողոցի տներից մեկում։

Բնակարանում խառնաշփոթ էր, մի սենյակում մեծահասակների դիակներ էին, մյուսում՝ երեխայի մարմինը։ Ըստ նախնական վարկածի՝ 51-ամյա Վլադիսլավը կրակել է իր 47-ամյա կնոջն ու 13-ամյա դստերը, որից հետո ինքնասպան է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել