Armenpress.am-ը գրում է․

Ապրիլի 18-ին Լատիվայում սկսվել են Namejs 2022 միջազգային զինվարժանքներն ազգային զինված ուժերի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի երկրների ստորաբաժանումների շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բալթյան հանրապետության բանակի հրամանատարությունը:

«Ռազմական վարժանքի խնդիրն Է ազգային եւ դաշնային ուժերի փոխգործակցության մշակումը պաշտպանական խնդիների լուծման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Namejs 2022-ին մասնակցելու համար Լատվիա են ժամանում Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի եւ Էստոնիայի զինվորական ստորաբաժանումները:

Զորավարժություններում նաեւ գործի կդրվի ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման՝ Լատիվայում տեղաբաշխված ազատ գումարտակը, որի կազմի մեջ են մտնում Ալբանիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Կանադայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեռնոգորիայի եւ Չեխիայի ստրաբաժանումները՛ Դաշնակիցների հրամանատարությունը զինավարժանքների Է ուղարկել մեքենայավորած եւ դեսանտային ստորաբաժանումներ, հրետանի, օդուժ, ինչպես նաեւ օպերատիվ պլանավորման եւ նյութա-տեխնիկական ապահովման ներկայացուցիչների: Namejs 2022-ը կանցկացվի մի քանի փուլով մինչեւ մայիսի 27-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել