Կառավարությունը որոշել է վաճառել ՊՆ-ին ամրակցված 71 անուն անշարժ գույք: Որպես նման քայլի հիմնավորում բերվում է իբր բանակին զինելու, այն արդիականացնելու մղումը. նախարարության նյութատեխնիկական կորուստները լրացնելու են:

Սյամո՞ն է հուշել Նիկոլին՝ նման տարօրինակ ու չարդարացված որոշմամբ փակել Սուրեն Պապիկյանի ծակերը: Կա՞, արդյոք, ռեալ հաշվարկ, որը կպարզեր, թե որքանով է արդարացված նման կարգի որոշումն, երբ, փաստորեն, վաճառքի է հանվում ՊՆ-ի մալը: Զենք գնելու խնդի՞րն է մղել Կառավարությանն այսպես վարվել, թե՞ իրականում գործ ունենք ինչ-որ իշխանամերձ անհատների բիզնես շահերի սպասարկման հետ: Այս առումով հետաքրքիր կլիներ տեսնել, թե ովքեր են լինելու գնորդները, և, իհարկե, նաև կլինի անհրաժեշտություն՝ վերահսկելու ստացվելիք նյութական միջոցների տնօրինման ողջ գործընթացը. հասարակությունն իմանա՝ արդյոք իսկապե՞ս զենք են գնելու այդ փողերով, թե՞ մաղբուն են անելու՝ ասենք հարյուրավոր միլիոնների հասնող պարգևավճարներ բաշխելով: Բայց դե ոչ ոք միամիտ չէ ու չի կարող անգամ երազել որևիցե վերահսկողութան մասին այն էլ այսօր: Կասեն՝ ՊՆ-ն փակ կառույց է, ուստի՝ միջոցներն էլ պետք է տնօրինել համապատասխան կերպով՝ առանց ավելորդ «ագլասկի»:

Բոլոր դեպքերում չի կարող այսօրինակ որոշումը գնահատվել միանշանակորեն: ՊՆ ունեցվածքը վաճառելով չէ, որ պետք է բանակ զինել:

Պաշտպանության նախարարության շենքն էլ թող վաճառեն, տան Սյամոյին, աշխատողներին էլ ուղարկեն՝ տնից աշխատելու. այդպես ավելի շատ պարգևավճարներ կբաժանվեն, Սյամոն էլ գոհ կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել