Lurer.com-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնի է երկու ամիս առաջ ծնվել էր Քայլի Ջենների ու Թրեվիս Սքոտի որդին: Նրան սկզբում անվանեցին Վուլֆ Վեբսթեր, սակայն օրեր անց Քայլին իր ինստագրամյան էջում հայտնեց այն մասին, որ զավակի անունը մտադիր են փոխել։

«Մենք պարզապես զգացինք, որ այդ անունը նրան բացարձակ համապատասխան չէ»,- գրել էր Քայլին սթորի բաժնում։

Այս տեղեկատվությունից հետո Քայլիին շատ էին հարցնում, թե երբ նա կհայտնի երեխայի նոր անունը: Եվ ահա նախօրեին արդեն պարզ դարձավ. աստղային  զույգը զավակին անվանակոչել է շատ ազնվազարմ անունով «Նայթ Ջաք Վեբսթեր Knight Jacques Webster», որը թարգմանաբար նշանակում է արքայազն։ Այս մասին  հայտնում է The Sun լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ Թրեվիսն ու Քայլին միասին դաստիարակում են նաև իրենց առաջնեկին՝ 4-ամյա Սթորմիին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել