ՔՊ ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանն այսօր անդրադարձել է ԱԺ բրիֆինգի ժամանակ իմ ու Հայկ Մամիջանյանի մեկնաբանություններին:
Իմ գործընկեր Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում մանրամասներ էր ներկայացնում ընդդիմության և մասնավորապես, մեր խմբակցության առաջիկա անելիքների մասին, որտեղ նշում էր, որ այդ գործողությունները, միջոցառումները պետք է լինեն հաշվարկված, ավելացնելով, որ ունենք «մի կրակոցի հնարավորություն»:
Այո, մենք ունենք «մի կրակոցի հնարավորություն», որովհետև պետք է գործենք այնպես, որպեսզի մեր քայլերը հասարակությանը ոչ միայն հիասթափություն չբերեն, այլ ծառայեն իրենց նպատակին:
Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ կրակոց է դա և ու՞մ է ուղղված, ես տեղից ռեպլիկ նետեցի՝ Նիկոլին: Հայկը մանրամասնեց, թե հասկանում է, որ իշխանությունը ցանկանում է մեր բերանից ձևակերպումներ լսել, որը կարող է այլ հարցերի տեղիք տալ, չնայած անձեռնամխելիության զրկման վրա մենք թքած ունենք, սակայն թեման այլ բանի մասին էր:
Եթե Վահագն Ալեքսանյանը ուզում է ցույց տալ, թե թեմայի համատեքստը չի հասկացել, մեղմ ասած, չեմ հավատում: Եթե իշխանությունը խնդիր ունի այս օրերին ձերբակալություններ սկսել՝ լրիվ մեկ է, ես ինքս պատրաստ եմ:
Կրկնում եմ՝ մեր նպատակը ոչ Վահագն Ալեքսանյանն է, ոչ մյուսները, նույնիսկ ոչ Վիգեն Խաչատրյանը, ով հակապետական հայտարարությունների ռեկորդակիրն է, մեր նպատակը մեկն ՝ Նիկոլ Փաշինյանը, ում հեռացումը այլընտրանք չունի:
Ինչ վերաբերվում է նոր հոկտեմբերի 27-երի բացառմանը, ապա կարճ կասեմ՝ մեզ ձեր հետ մի խառնեք:
Շատ լավ է, որ մեր հայտարարություններին ուշադիր եք, սակայն դա ըստ նախընտրությունների ներկայացացնելը, մեղմ ասած, խրախուսելի չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել