Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինային  800 միլիոն դոլարի փաթեթի շրջանակում տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը մեկ ամսվա ընթացքում ավարտել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։

Ինչպես նշել է պաշտոնյան, արտերկիր ռազմական օգնություն ուղարկելը, որպես կանոն, իրականացվում է դաշնային կառավարության կողմից պաշտոնական հաստատումից 3-4 օր հետո։

«800 միլիոնանոց փաթեթի առաքումն ավարտելու համար մեզանից ընդհանուր առմամբ կպահանջվի մինչև չորս շաբաթ»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել