Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատլետիկոյի» (0:0) դեմ պատասխան խաղում տեղի ունեցած միջադեպի նախաձեռնողներից մեկն է եղել:

Սավիչը ՉԼ 1/4 եզրափակչի «Սիթիի» դեմ պատասխան խաղին կայացած վիճաբանության ամենաակտիվ մասնակիցներից էր։ Սկզբում նա փորձում էր քարշ տալով բարձրացնել ընկած Ֆիլ Ֆոդենին, հետո վիճում Ստեռլինգի հետ, ապա քաշել է Գրիլիշի մազերը։

Հիշեցնենք՝ խաղադաշտում ծավալված քաշքշուկն այդքանով չի սահմանափակվել և կրքերը թեժացել են նաև մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո՝ հանդերձարան տանող ճանապարհին, և վիճաբանությանը միջամտել է ոստիկանությունը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել