Երգիչ Էրիկ Կարապետյանն, ով ծնունդով Վրաստանից է, մեկնել է Թբիլիսի և ժամեր առաջ ինստագրամյան իր էջում տեղադրել լուսանկար և մակագրել. «Հայրենիք»:

Նշենք նաև, որ նրա նախկին ընկերուհին՝ Սվետլանա Իշխանյանը նույն ժամանակահատվածում լուսանկարներ է հրապարակում Թբիլիսիից:

Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ երգիչ Էրիկն ու բլոգեր Սվետլանա Իշխանյանը տարիներ տևած բաժանումից հետո կրկին միասին են, իսկ երգչուհի Սիլվա Հակոբյանը օրեր  առաջ թեժացրել է Էրիկի և Սվետլանա Իշխանյանի՝ կրկին միասին լինելու լուրերը՝ հրապարակում անելով միջոցառումից, որին կից գրել էր՝ «Էրոս ու Լանաս էլ եկան»։ Այդկերպ նա ևս մեկ անգամ փաստել է, որ զույգը կրկին միասին է։

Այսօր էլ նրանք չեն խուսափել նույն վայրից սթորիի հրապարակումից։

Նշենք, որ Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին են ներկայանում տարբեր առիթների ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել