Lurer.com-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ չի պատրաստվում դատել, թե արդյոք Ուկրաինայում ցեղասպանություն է տեղի ունենում, քանի որ նման եզրակացությունները համապատասխան իրավական կառույցների իրավասությունն են։

«Ցեղասպանությունը հստակորեն սահմանված է միջազգային իրավունքով: Եվ մենք ՄԱԿ-ում հիմնվում ենք համապատասխան իրավական կառույցների վերջնական սահմանման վրա: Այսպիսով, մենք խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների ոտնահարմամբ: Բայց իրավիճակի ցեղասպանություն լինել-չլինելու որոշումը թողնում ենք իրավական իրավական մարմիններին, որոնք առնչվում են դրա հետ»,- ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայում տեղի ունեցողը համարում է ցեղասպանություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել