Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան  բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով ЗИЛ-ն էլ առաջ է ընթացել և բախվել Volkswagen մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել