Armsport.am-ը գրում է․

Դուբայում կայացել է սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը: Մասնակիցների թվում էին Հայաստանի վեց ներկայացուցիչներ:

Երիտասարդ խոցասուսերակիրների մրցաշարի խմբային փուլում Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը, 208 մրցակիցների պայքարում, տարան երեքական հաղթանակ և անցան հաջորդ փուլ: Այստեղ նրանք անհաջողության մատնվեցին և 64 հաջողակաների  խումբ չմտան:   Աշոտ Խալաթյանը, նույն ՝ խոցասուսեր մրցաձևում իր ուժերը փորձեց նաև պատանիների մրցումներում, որտեղ մեկ հաղթանակ տարավ և դուրս մնաց պայքարից:

Իրենց հաշվին ընդամենը մեկական հաղթանակ գրանցեցին նաև երիտասարդ ճկասուսերակիրներ Համլետ Մխոյանը և Գրիգոր Պապոյանը:

Նույն զենքաձևի խմբային փուլում  տպավորիչ երկու հաղթանակ տոնեց Աիդա Ալոյանը և իր համար տեղ ապահովեց 128 մասնակիցների շարքում:

Մեր պատվիրակներից միայն պատանի  ճկասուսերակիր Արսեն Դադայանը անկարող եղավ ճաշակել հաղթանակի քաղցրությունը, քանզի նա տանուլ տվեց առաջին իսկ մրցակցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել