Armenpress.am-ը գրում է․

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սո Ուկն ապրիլի 8-ին ուկրաինացի պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ կրկին նշել Է, որ դժվարին Է համարում Ուկրաինային մահացու զենքի մատակարարումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին այդ մասին հայտնել Է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պու Սին Չհանը:

«Եղել Է օգնություն ցույց տալու խնդրանք՝ կապված զենքի հետ: Ուկրաինայի նախարարը հարցրել Է, թե չի կարելի արդյոք մատակարարել հակաօդային պաշտպանության միջոցներ: Նախարար Սո Ուկը պարզաբանել Է, որ սահմանափակումներ Է տեսնում Ուկրաինային մահացու զենքի մատակարարումների հարցում Հարավային Կորեայի անվտանգության ոլորտի իրադրության եւ հարավկորեական բանակի ներուժի վրա այդ քայլի ազդեցության պատճառով»,- մեջբերում Է Yonhap գործակալությունը պաշտպանության նախաարության ներկայացուցչի խոսքը:

Ավելի վաղ Սեուլում արդեն նշել են Ուկրաինային մահացու զենքի մատակարարումների դժվարինությունը, դրա փոխարեն պաշտպանության նախարարությունը մարտին Ուկրաինային Է հանձնել սաղավարտներ, չոր մթերաբաժիններ, ծածկոցներ, դեղարկղիկներ, վրաններ՝ ընդամենը 20 անուն առարկաներ: Օգնության արժեքը գնահատվել Է 804 հազար դոլար, գրում Է Yonhap-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել