Armenpress.am-ը գրում է․

Շվեդիան եւ Ֆինլանդիան կարող են ՆԱՏՕ-ին անդամակցել արդեն ամռանը: Ապրիլի 11-ին այդ մասին հաղորդում Է The Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆինլանդիան, ինչպես սպասվում Է, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության դիմում կտա հունիսին, իսկ նրան անմիջապես կհետեւի Շվեդիան, նշում Է հրատարակությունը: Աղբյուրների տեղեկատվությամբ՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի իշխանությունները համատեղ աշխատում են իրենց երկրների ներսում փոխհամաձայնության հասնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով, սակայն վերջնական որոշումը յուրաքանչյուր պետություն կընդունի ինքնուրույն: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել Է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցումը ՆԱՏՕ-ին դարձել Է ամենաքննարկվող թեմաներից մեկը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի ատաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի Է ունեցել ապրիլի 6-ին եւ 7-ին:

Ինչպես ապրիլի 7-ին հայտնել Է Iltalehti թերթը, Ֆինլանդիան կարող Է ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ տալու վերաբերյալ որոշում ընդունել մայիսին: Ապրիլի 14-ին, նշել Է հրատարակությունը, Ֆինլանդիայի նախարարների կաբինետը կհրապարակի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության զեկույցի լրացումը: Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիսոն ապրիլի 7-ին լրագրողներին հայտնել Է, որ հայտը տալու դեպքում ՆԱՏՕ Ֆինլանդիայի ընդունման գործընթացը կարող Է զբաղեցնել մի քանի ամսից մինչեւ մեկ տարի:

Այժմ Շվեդիայի կառավարող Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությունում ընթանում Է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման հնարավորության ներքին քննարկում: Վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել Է, որ այլես չի բացառում իր երկրի չմիացման քաղաքականության վերանայումը եւ դաշինքին անդամակցումը: Ավելի վաղ նա բազմիցս կրկնել Է, որ ռազմական դաշինքներից ազատությունը լավ Է ծառայում Շվեդիային, բայց այժմ պնդում Է, որ «երբ անվտանգության քաղաքականության քարտեզը վերաձեւվի, մեզ անհրաժեշտ Է կատարել նոր վերլուծություն եւ որոշումներ ընդունել դրա հիման վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել