Lurer.com-ը գրում է.

Ռուսները փաբ են բացել Երեւանում: Բացմանը ներկա է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և տեսանյութը տարածել իր սոցիալական ցանցերում։

«Եկել ենք նոր բարի բացմանը` հիմնադիրները ռուս են»- տեսանյութին կից գրել է նախարարը:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստան է ժամանել Ռուսաստանի մոտ 85000 և Ուկրաինայի՝ 4000 քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ մեզ մոտ են տեղափոխվել 268 ֆիրմաներ և մոտ 1,5 հազար անհատ ձեռնարկատերեր՝ հիմնականում Ռուսաստանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել