Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ավագ դուստրը՝ 18-ամյա Էլինան նշանվել է։

Մենչն ու իր կինը՝ Քրիստինան, Ինստագրամի իրենց էջերի սթորի բաժնում հրապարակումներ են արել  նշանդրեքից։

Երգիչ Սարգիս Եղիազարյանն Էլինայի համար անվանական երգ է կատարել, որի ժամանակ էլ սիրելին մատանի է նվիրել 18-ամյա աղջկան։ Էլինան իր էջում տեղադրել է հոլովակը ու մակագրել․ «Չեմ կարող բացատրել այն ամենը, ինչ ես զգացի երեկ»։

Տոնակատարության ընթացքում նաև հնչել է Քրիստինե Պեպելյանի և Սարգիս Եղիազարյանի զուգերգը։ Նշանադրությանը ներկա է եղել նաև ամերիկաբնակ երգչուհի Արմինկան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել