Անտեսելով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների, նրանց ծնողների, ապագա դիմորդների, Եղեգնաձոր համայնքի ավագանու, ՀՀ Վայոց ձորի մարզպետի, Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների կարծիքը, անհաղորդ մնալով բազմաթիվ հանրային և մասնավոր քննարկումների ժամանակ ներկայացված հիմնավոր տեսակետներն ու առաջարկությունները և հիմնվելով ՀՊՏՀ ղեկավար կազմի մի քանի հոգու սեփական ձախողումներն ու թերացումները իբրև «հիմնավորումներ» ներկայացնող մարդկանց կարծիքի վրա՝ ՀՀ կառավարությունը 2022 թվականի ապրիլի 7-ին որոշում կայացրեց 2022-2023 թվականների ուսումնական տարում անվճար տեղեր չհատկացնել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղին՝ դրանով իսկ սկսելով մասնաճյուղը փակելու գործընթացը։ Արցախը, Սյունիքը, և Վայոց ձորը թշնամուն հանձնելու մտադրություն ունեցող իշխանությունները, հավանաբար, մտածում են, որ այդ տարածաշրջանների տնտեսական, սոցիալական, կրթական և այլ հարցերով այլևս պետք է զբաղվի Ադրբեջանի կառավարությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել