Shamshyan.com-ը գրում է.

Այսօր, ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում  սովետական տարիեներից հայտնի, սակայն չգործող Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում կնոջ դի կա։

  նչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանը և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-ր վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սոս Սերոբյանն ու Սերյոժա Վարդանյանը։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

  Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են այս տարվա մարտի 28-ից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի բնակիչ 82-ամյա Ասիա Օ․-ի դին։ Նրա  անհետ կորելու փաստով Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկաններն ու քնիչներն ունեն կասկածներ, որ հայտնաբերված դին Ասիա Օ․-ն է եղել։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել