«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին, հրավիրել է կոմիտե՝ հարցաքննության: Ավելին՝ քրեական գործը Գլխավոր դատախազության կողմից երկրորդ անգամ կոմիտե ուղարկելու ժամանակ կրկին հարցաքննության են հրավիրվել Շանթի Յուրա անունով հայտնի Յուրա Ղարիբյանը եւ գործարար Արշավիր Սարգսյանը, որոնք Հովսեփյանի որդու հետ բիզնես կապերի մեջ են եղել:

Եվ, ահա, 7ամիս անց հերթական անգամ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննությունն ավարտել է: Պաշտպաններին ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար՝ լրացուցիչ մասով: Գործը դեռ դատարան չի ուղարկվել: Աղվան Հովսեփյանը արդեն շուրջ 7 ամիս է, ինչ կալանքի տակ է եւ գտնվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել