Բրյուսելից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ մինչեւ ուշ երեկո թիմի հետ չէր հանդիպել, չէր կիսվել հանդիպման արդյունքներով, սակայն Փաշինյանին մոտ գտնվող անձինք շարքային պատգամավորներին փոխանցել են, որ, ըստ էության, նոր փաստաթուղթ չի ստորագրվել, այլ կողմերը պատրաստակամություն են հայտնել, 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով։ Եվ շեշտել են, որ գնդակը կրկին Ռուսաստանի դաշտում է, ապրիլի վերջերին, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կլինի ՌԴ-ում, որտեղ չի բացառվում, որ հերթական հանդիպումը լինի Ալիեւի հետ` Վլադիմիր Պուտինի քավորությամբ։

Չի բացառվում նաեւ, որ ՌԴ-ում որեւէ փաստաթուղթ ստորագրվի: Դա կլինի մեր օգտին, թե մեր դեմ՝ կախված է նրանից, թե ինչ իրավիճակում կլինի ՌԴ-ն` Ուկրաինայի հետ հակամարտության հետեւանքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել