Armenpress.am-ը գրում է․

Յոթի խմբի (G7) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում հավաստել են Ռուսաստանի վրա տնեսական ճնշման ուժեղացման անհրաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով: Ապրիլի 7-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են կիրառել լրացուցիչ միջոցներ միջազգային հանարկցության հետ համակարգման գործում, մինչեւ Ուկրաինայում ռազմական գործողությունը չդադարեցվի: Բացի դրանից, կողմերը հանդես են եկել Ուկրաինայի հետ հարեւան երկրների աջակցությունն ուժեղացնելու օգտին, որոնք ընդունում են փախստականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել