Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը աշխատանքային այցով գտնվում է ԱԺ-ում։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ կարող է ասել Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմն հանդիպման մասին, Բաբայանը պատասխանեց. «Որևէ բան չունեմ ասելու, տեղյակ չեմ»։

Անդրադառնալով պատերազմի արդյունքները քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և հարցին՝ ինչպես է ստացվել, որ ինքը քննիչ հանձնաժողովում է որպես փորձագետ, հաշվի առնելով, որ պատերազմի ժամանակ պաշտոն էր զբաղեցնում, Բաբայանը ասաց․

«Ինչքան ես ձեզ բացատրեմ, ես պատերազմի ժամանակ պաշտոն չեմ զբաղեցրել, բանակը չի ենթարկվում Արցախին։ Ես ձեզ այն ժամանակ էի ասում՝ բանակ պահեք, որ թշնամին մեզ հետ ուժի լեզվով չխոսի»։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը 2020 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այդ պաշտոնից հրաժարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել