Armsport.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց կցանկանար տեսնել իր թիմում.

«Իհարկե, Մբապեն լավն է ցանկացած թիմի համար։ Ես կարծում եմ, որ Ֆրենկի դե Յոնգը ևս հիանալի խաղացող է:

Բայց երկուսն էլ դուրս են մեր ֆինանսական հնարավորություններից», – մեջբերում է Նագելսմանին Amazon Prime-ը:

Մյունխենի «Բավարիան» 28 խաղում վաստակել է 66 միավոր և 2021/2022 մրցաշրջանի Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 1-ին տեղը։

Այսօր՝ ապրիլի 6-ին, «Բավարիան» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում կխաղա «Վիլյառեալի» հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել